Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ սկանդալային դրվագի մասին (1:1)։ Մասնագետը պատմել է, թե ինչ խորհուրդ է տվել հանդիպման ժամանակ բելգիացուն։
«Ես նրան խորհուրդ տվեցի հանգստություն պահպանել: Պետք է զգուշանալ այն մարդկանցից, որոնք զոհի դեր են խաղում։ Կարելի էր տեսնել նաև, թե ինչպես է Կուրտուան մեղադրում մարդկանց և ծիծաղում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Խաղի ընթացքում «Ատլետիկոյի» երկրպագուները սկսեցին առարկաներ նետել խաղադաշտ Կուրտուայի ուղղությամբ: Մրցավարը թիմերին ուղարկեց հանդերձարան՝ 20 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվեց։
Հիշեցնենք, որ Կուրտուան նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ» Լոնդոնի «Չելսիից»։