Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին։
«Ներքանակագործների» երկրպագուներին դուր չի եկել, թե ինչպես է հյուրերի դարպասապահ Կուրտուան տոնել Էդեր Միլիտաոյի գոլը։ Բելգիացու վրա կրակայրիչներ և այլ առարկաներ են նետվել, ինչի պատճառով էլ մրցավարը որոշել է ընդհատել հանդիպումը։ Խաղը վերսկսել է միայն 20 րոպե անց։
««Երբ Կուրտուան խաղում էր «Ատլետիկոյում», «Սանտյագո Բեռնաբեուում» կրակայրիչներ էին նետում նրա վրա: Կարելի է գոլը տոնել, բայց առանց երկրպագուներին ծաղրելու, առանց ավելորդ ժեստերի։ Ես չեմ խրախուսում երկրպագուների պահվածքը, բայց չեմ հանդուրժում նաև այն, ինչի պատճառով դա եղել է»,- ասել է Սիմեոնեն ԶԼՄ-ների հետ հետխաղյա ասուլիսի ժամանակ։
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ «Ատլետիկոն» 95-րդ րոպեին Անխել Կորեայի գոլի շնորհիվ խուսափել է պարտությունից։