«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է «Տոտենհեմի» դեմ խաղում (0-3) իր թիմի խաղի մասին կարծիքով.
«Գոլը, որը բաց թողեցինք հենց սկզբում, ազդեց մեր ինքնավստահության վրա։ Սրանից կարելի էր խուսափել։ Նման սխալ թույլ տվեցինք «Տվենտեի» հետ խաղում։
Մենք կարող էինք վերադառնալ խաղ, ունեինք շանսեր: Նույնիսկ կարմիր քարտից հետո մենք հնարավորություններ ստեղծեցինք։ Չեմ կարծում, որ հեռացումն արդարացի է։
Հիմա մենք պետք է ընդունենք այս արդյունքը և ավելի ուժեղ դառնանք։ Մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա և ավելի լավ հանդես գանք, քան այսօր»,- ասել է Տեն Հագը BBC-ին: