«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մոտ ապագայում կարող է վերադառնալ աշխատանքի ԱՊԼ-ում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Սաութհեմփթոնը» կարող է դիտարկել 49-ամյա մասնագետի թեկնածությունը։
Դա հնարավոր է, եթե ակումբում որոշեն բաժանվել Ռասել Մարտինից՝ անբավարար արդյունքների պատճառով:
Ներկայումս «Սաութհեմփթոնը» զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ տասնիններորդ տեղը։