Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի արտագնա խաղում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Դուշան Վլահովիչը։ Եվս մեկ գոլ խփեց Ֆրանցիսկո Կոնսեյսաուն։
Թուրինցիները վաստակեցին 12 միավոր և գլխավորեցին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Ջենոան» հինգ միավորով 16-րդ տեղում է։
«Ջենոան» հոկտեմբերի 5-ին արտագնա խաղում կխաղա «Ատալանտայի» հետ, իսկ հաջորդ օրը «Յուվենտուսը» կհյուրընկալվի «Կալյարիին»: