«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով ավելի վաղ որակազրկվել էր դոպինգ օգտագործելու համար, կարող է խզել իր պայմանագիրը թուրինյան ակումբի հետ։
«Ծեր սինյորայի» ղեկավարությունը հակված է ֆրանսիացու հետ համագործակցության դադարեցման, քանի որ կարծում է, որ որակազրկումը դժվար թե չեղարկվի։ Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը կնքված է մինչև 2026 թվականը։
Նախորդ տարվա գոստոսին 30-ամյա ֆուտբոլիստը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Դոպինգ ստուգման արդյունքում պարզ էր դարձել, որ Պոգբան գերազանցել է տեստոստերոնի սահմանված չափաբաժինը։ Հակադոպինգային դատարանը որոշել էր ֆուտբոլիստին որակազրկել 4 տարով։