ՊՍԺ-ն տնային հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում՝ 3:1։
Փարիզյան ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Բրեդլի Բարկոլան, ևս մեկ գոլ խփեց Լի Կան Ինը։ «Ռենի» միակ գոլը խփեց Առնո Կալիմուենդոն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։
Այս խաղից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 16 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ռենը» 7 միավորով 8-րդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Օսերը» սեփական հարկի տակ ջախջախեց «Բրեստին» 3:0 հաշվով։