«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը հայտնել է, որ թիմի դարպասապահ Ալիսոնը վերսկսել է մարզումները։
31-ամյա բրազիլացին ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բորնմութի» (3:0) և «Վեսթ Հեմի» (5:1) դեմ հանդիպումները։
«Կարծում եմ՝ նա պատրաստ է։ Ալիսոնը որոշակի չափով մարզվել է ընդհանուր խմբում, իսկ այսօր նա պետք է ամբողջական մարզում անցկացնի։ Հավանաբար, նա հասանելի կլինի»,- ասել է մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։