«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մինչ զբաղեցրած պաշտոնից հեռացվելը լարված հարաբերություններ է ունեցել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարաբերությունների վատթարացման պանտճառ է հանդիսացել այն, որ իսպանացի մասնագետը ցանկացել է վաճառել հարձակվողին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որին Լևանդովսկին դեմ է եղել։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: