Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ավելի վաղ վնասվածքի պատճառով Ջանլուիջի Դոնարուման բաց էր թողել երկու հանդիպում, ինչը թույլ տվեց ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին իր նորամուտը նշել ՊՍԺ-ի կազմում՝ նախ Չեմպիոնների լիգայում, ապա՝ Ֆրանսիայի առաջնությունում։ Սաֆոնովը «Ռեյմսի» հետ մեկ գոլ է բաց թողել (1:1), իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում իսպանական «Ժիրոնայի» հետ արտագնա խաղում (1:0) անառիկ է պահել դարպասը։
Ֆրանսիայի առաջնության հաջորդ խաղում ՊՍԺ-ն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, կհանդիպի «Ռենի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: