Իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Մարտին 65-ամյա մասնագետը հեռացավ «Լացիոյից», որտեղ աշխատում էր 2021 թվականի ամառվանից։ Արդեն վեց ամիս է, ինչ իտալացին առանց ակումբ է:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Էվերտոնը» դիտարկում է Սարիին հրավիրելու հնարավորությունը։
Ակումբի ղեկավարությունը վստահ չէ Շոն Դայչի երկարաժամկետ հեռանկարներին, ում օրոք թիմը անհաջող է սկսել մրցաշրջանը:
Իր հերթին, Մաուրիցիո Սարին ծանոթ է անգլիական ֆուտբոլին․ նա աշխատել է «Չելսիում» 2018-2019 թվականներին: