Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է գնել Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «զինագործները» լրջորեն են տրամադրված և պատրաստ են խաղացողի համար պայքարել Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» հետ։ «Բայերն» իր հերթին պատրաստ է բաժանվել իր առաջատարից, եթե նրա համար ստանա մոտ 150 միլիոն եվրո առաջարկ։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «դեղագործների» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։