Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Նիցայի» հետ՝ 1-1:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Անդեր Բարենեչեան։ Առաջին խաղակեսի վերջնամասում տանտերերը հավասարեցրեցին հաշվիվը Պաբլո Ռոսարիոյի գոլի շնորհիվ։ 55-րդ րոպեին «Նիցայի» հարձակվող Էվան Գեսանը չիրացրեց 11 մետրանոցը:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»։
Հինգերորդ րոպեին «Լացիոյի» հարձակվող Բուլայե Դիան բացեց հանդիպման հաշիվը։ Այնուհետև 34-րդ րոպեին Ֆիսայո Դելե-Բաշիրուն ավելացրեց իտալական թիմի առավելությունը: Մեկ րոպե անց Դիան խաղի հաշիվը դարձյալ հասցրեց ջախջախիչի` դուբլի հեղինակ դառնալով։ 72-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Կիևի «Դինամոյի» խաղացող Մաքսիմ Բրագարուն։ Այնուհետեւ 82-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Լացիոյի» ֆուտբոլիստ Տեյանի Նոսլինը։
Պրահայի «Սլավիան» արտագնա խաղում Յուրասեկի և Չիտիլի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթե «Լուդոգորեցին»։ «Հոֆենհայմը» խաղավերջում Մորերստեդի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից «Միդտյուլանդի» հետ խաղում՝ 1-1։ Դանիական թիմի կազմում աչքի էր ընկել Օսորիոն։