Ռաֆայել Վարանն այսօր հայտարարել է, որ որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան 31 տարեկանում։
Այս ամառ ֆրանսիացին տեղափոխվեց «Կոմո», սակայն Ա Սերիայի ակումբում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում։
Միաժամանակ Վարանը կշարունակի աշխատել «Կոմոյում»: Այս մասին նա հայտարարել է կարիերան ավարտելու որոշմանը նվիրված հրապարակման մեջ։
«Նոր կյանք է սկսվում խաղադաշտից դուրս։ Ես կմնամ Կոմոում։ Ես պարզապես չեմ օգտագործի իմ խաղակոշիկները: Ես անհամբեր սպասում եմ, որ շուտով այս մասին ավելին կկիսվեմ»,- գրել է Վարանը սոցցանցում: