«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն ցանկանում է, որ «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգո Կոստան կատալոնական թիմում հանդես գա՝ որպես վնասվածք ստացած գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին երկարաժամկետ փոխարինող: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ Դեկուն երկար ժամանակ է մտածում է Կոստայի հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև առավելություն է տեսնում, որ խաղացողի գործակալը պորտուգալացի Ժորժե Մենդեշն է ։
Եթե 2025 թվականի ամռանը «Բարսելոնան» որոշի Տեր Շտեգենին երկարաժամկետ փոխարինող ձեռք բերել, ապա, ըստ տեղեկությունների կդիմի պորտուգալացի դարպասապահին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (1։5) Տեր Շտեգենը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել` վերականգնման մոտավոր ժամկետը կարող է տևել 6-ից 9 ամիս։