Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց ՊՍՎ-ին:
Առաջին խաղակեսում թուրինցիները ստացան երկու գոլի առավելություն․ նախ աչքի ընկավ Յիլդիզը՝ Նիկո Գոնսալեսի փոխանցումից, իսկ հետո՝ Վեսթոն Մակքենին։
Երկրորդ խաղակեսում արդեն Գոնսալեսն էլ ավելի մեծացրեց տանտերերի առավելությունը՝ աչքի ընկնելով Վլահովիչի փոխանցումից։ Խաղավերջում հյուրերը մեկ գոլ խփեցին՝ աչքի ընկավ Սայբարին։
Այսպիսով, Տյագու Մոտայի թիմը 3-1 հաշվով հաղթանակով է մեկնարկում Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարում։