Միլանի «Ինտերի» ձախ պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն չի կարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում։ Այս մասին հայտնում է Fcinter1908-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացին չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը մկանային խնդիրների պատճառով։ Բացի այդ, խաղացողը ռիսկի է դիմում բաց թողնել կիրակի օրը նախատեսված միլանյան դերբին:
«Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 23։00-ին։
Սիմոնե Ինձագիի թիմը 8 միավորով 4 տուրից հետո զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: