Այս մրցաշրջանից թիմերը ութ հանդիպում կանցկացնեն Չեմպիոնների լիգայի մրցաշարի հիմնական փուլում, նոր ձևաչափը փոխարինեց նախորդ խմբային փուլին, որը բաղկացած էր վեց խաղից։
«Եվս մի քանի հանդիպում ավելացնել օրացույցին, որն ամենևին էլ գերհագեցած չէ, միշտ հիանալի գաղափար է:
Հիմա ես մի փոքր կատակով եմ վերաբերվում այդ ամենին:
Իրականում ոչ ոք ֆուտբոլիստներին չի հարցնում, թե ինչ են մտածում խաղերի քանակի ավելացման մասին, այնպես որ, գուցե մեր կարծիքը պարզապես նշանակություն չունի»,- բրազիլացի դարպասապահի խոսքերն է մեջբերում Football Talk-ը։