Լույս աշխարհ է եկել «Փյունիկը» բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Վիլելայի ու Կատրյաննայի առաջնեկը` Օտավիոն:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Եվս մեկ համալրում «Փյունիկի» ընտանիքում: Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն և առողջություն»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: