Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և հաշվարկել թիմերի՝ 2024/2025 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։
Առաջին տեղում է հայտնվել «Մանչեսթեր Սիթին»: Հավանականությունը, որ Պեպ Գվարդիոլայի թիմը կնվաճի գավաթը, 25,3% է:
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»՝ 18,2 տոկոս ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ինտերը»՝ 10,9%։
Լավագույն տասնյակում են «Արսենալը» (6,3%), «Բայերը» (5,4%), «Բարսելոնան» (5,2%), «Լիվերպուլը» (4,2%), «Բավարիան» և ՊՍԺ-ն (4,1 %): Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։