Համատարած կարանտին ուղարկված մարզաշխարհի ֆոնին բավականին մեծ հետաքրքրություն էր վայելում Եկատերինբուրգում անցկացվող Շախմատի Հավակնորդների մրցաշարը։ Եվ մարզասերների հիասթափությունը մեծ էր, երբ մարտի 26-ին հայտարարվեց մրցաշարի դադարեցման մասին։ Մրցաշարի դադարեցման որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ՌԴ Կառավարությունը հայտարարեց, որ մարտի 27-ից փակում է այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը։

Այս մրցաշարը, թեև մարզաշխարհի շուրջ ստեղծված իրավիճակում միակ լուսավոր կետն էր, բայց ավելի շատ քննադատությունների արժանացավ մինչ մեկնարկելը, քան դադարեցնելուց հետո։
♟ «ՖԻԴԵ-ն չի կարող շարունակել մրցաշարն առանց՝ խաղացողների և պաշտոնյաների անվտանգ և ժամանակին վերադառնալու երաշխիքների»,- ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի այս բացատրությանը դժվար էր առարկելը, բայց շատ մեծ էր զարմանքը, թե, առհասարակ, ինչու՞ այն մեկնարկեց։
♟ «Հավակնորդների մրցաշարը խնջույք էր ժանտախտի ժամանակ։ Ոչ-ոք սենյակից դուրս չէր գալիս և այսպես շարունակել հնարավոր չէր»,- մրցաշարի մեկնարկից ի վեր անընդմեջ խոսում էր մասնակիցներից Ալեքսանդր Գրիշչուկը, որ այսպիսի պայմաններում անհնար է խաղալ և նրա մոտ խաղալու ցանկություն չկա։
Հավակնորդների մրցաշարը ութ գրոսմայստերների մասնակցությամբ պետք է ավարտվեր ապրիլի 3-ին: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
7 տուրից հետո ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին, որի ակտիվում 4,5 միավոր կա, մրցաշարի առաջատարությունը կիսում է ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:
Ծաղրանկարների շարքի նախորդ մասերին կարող եք ծանոթանալ այստեղ՝
4. ԵՎՐՈ-2020. երբ համագործակցում են կորոնավիրուսն ու վնասվածք ունեցող ֆուտբոլիստները
3․ no football, no party, կամ ինչպես է կորոնավիրուսը գրոհել ֆուտբոլը
1․ Չալյան-Ջուլֆալակյան սրացող հակամարտությունն ու Տոկիո-2020-ի ուղեգրի ճակատագիրը