Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրի շրջանակում հաղթանակ տոնեց Շվեյցարիայի հետ խաղում։
Իսպանացիներն արտագնա խաղում հաղթեց 4-1 հաշվով։
Իսպանացիների կազմում դուբլ ձևակերպեց Ֆաբիան Ռուիսը, մեկական անգամ աչքի ընկան Խոսելուն ու Ֆերան Տորեսը։ Շվեյցարացիների կազմում աչքի ընկավ Ամդունին։
Նշենք, որ Դե լա Ֆուենտեի թիմը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էր 10 հոգով՝ Լե Նորմանի հեռացումից հետո։
Այս խաղից հետո Իսպանիան 4 միավոր ունի իր ակտիվում և երկրորդն է իր խմբի մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը Դանիան է՝ 6 միավորով․ Սերբիան ունի մեկ միավոր, Շվեյցարիան դեռ միավոր չի վաստակել։