«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ հաղորդակցման ընթացքում եղած լեզվական արգելքի մասին։
Բալդեն խոստովանել է, որ երբեմն դժվարանում է հասկանալ Ֆլիկի անգլերենը։
«Երբեմն ես դժվարանում եմ հասկանալ Ֆլիկին և ամբողջ մարզչական շտաբին, երբ նրանք մարզադաշտում խոսում են անգլերեն, բայց մինչ այժմ դա որևէ մեծ խնդիր չի առաջացրել: Հանդերձարանում մարզիչը խոսում է նաև անգլերեն, բայց ունի թարգմանիչ, ով թարգմանում է նրա խոսքը իսպաներեն»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը թիմը գլխավորել է մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին։