Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է մադրիդյան ակումբում իր ադապտացիոն շրջանի մասին հարցին։
«Ե՞րբ է ավարտվելու իմ ադապտացիան։ Պե՞տք է ճշգրիտ ամսաթիվ նշեմ: Սա նորմալ պահ է, երբ թիմին միանում է նոր խաղացող, և ինչ-որ բան փոխվում է։ Մենք գրեթե երեք օրը մեկ դուրս ենք գալիս խաղադաշտ, ուստի միասին շատ մարզվելու ժամաակ չենք ունենում։ Ես վստահ եմ, որ կարող եմ շատ ավելի լավ խաղալ, քան «Բետիսի» հետ հանդիպմանը»,- Կիլիանի խոսքերն է մեջբերում Marca թերթը։
Հիշեցնենք, որ վերջերս «Բետիսի» հետ խաղում Մբապեն հաղթական դուբլի հեղինակ էր դարձել։ 25-ամյա խաղացողը «Արքայական» կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։