Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելիեն Չուամենին Ազգերի լիգայի Իտալիայի և Բելգիայի հետ հանդիպումներից առաջ դուրս է մնացել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից, հայտնում է RMC-ն։
24-ամյա ֆուտբոլիստը ձախ ոտքի հետ կապված խնդիրներ ունի։ Նրան ազգային հավաքականի կազմում փոխարինել է «Լացիոյի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին։
Չուամենին ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում։