Այսօր Պարալիմպիկ շարժման ծննդավայրում՝ Սթոք Մանդեվիլում, Samsung-ի աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում բրիտանացի պարալիմպիականներ Հելեն Ռեյնսֆորդի և Գրեգոր Յուանի մասնկացությամբ վառվել է «Փարիզ 2024» Պարալիմպիկ խաղերի կրակը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի մամուլի քարտուղարությունը:
«Պարալիմպիկ շարժման մեջ ներգրավված անձանց համար Սթոք Մանդեվիլը սուրբ և նվիրական հող է… 76 տարի առաջ հենց այստեղ , հեռատես Լյուդվիգ Գուտմանը սկիզբ դրեց Պարալիմպիկ շարժումը», — ասել է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը:
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Փարիզում մեկնարկելիք Պարալիմպիկ խաղերին Հայաստանն առաջին անգամ վարկանիշ նվաճած ներկայացուցիչներ կունենա: Խաղերին կմասնակցեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում):