Թուրքական «Տրապիզոնսպորում» հադնես եկող նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սերլոտը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Sky Sports- ը:
Աղբյուրի համաձայն, 24-ամյա ֆուտբոլիստը Թուրքիայի առաջնությունում իր հաջող ելույթներով հիացրել է մարդիդյան ակումբի ղեկավարությանը: Նորվեգացու տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Կրիստալ Փելասին»:
Այս մրցաշրջանում Սերլոտը Թուրքիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ: