Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» արտագնա խաղում հանդիպեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Սլովանի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այսօրվա խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Տիգրան Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։
Այսպիսով, Տիգրան Բարսեղյանի թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ 4-րդ փուլ, որտեղ կհանդիպի «Ֆերենցվարոշ»- «Միդտյուլանդ» զույգի հաղթողի հետ։