Սերբիայի տղամարդկանց ջրագնդակի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) կայացած Օլիմպիական Խաղերում։
Եզրափակչում նրանք 13։11 հաշվով հաղթեցին Խորվաթիայի հավաքականին։
Սերբերը հաղթեցին երրորդ Օլիմպիական Խաղերում անընդմեջ։ Ռիո 2016-ում նրանք եզրափակչում հաղթեցին Խորվաթիայի հավաքականին, իսկ Տոկիո 2020-ում՝ Հունաստանի ընտրանուն։
Ամերիկայի հավաքականը նվաճել է ՕԽ-2024-ի բրոնզե մեդալներ։