Հարավային Կորեան ներկայացնող մարզիկ Յան Ջինը 2024 թվականի Փարիզի(Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում դարձել է ատրճանակով հրաձգության օլիմպիական չեմպիոն՝ 25 մ հեռավորության վարժությունում։
Արծաթե մեդալը նվաճեց ֆրանսիացի մարզիկ Կամիլ Ժեդևսկին։ Բրոնզե մրցանակը բաժին հասավ Հունգարիայի ներկայացուցիչին։
Ջին Հարավային Կորեային ութերորդ ոսկե մեդալն է պարգևում 2024 թվականի Օլիմպիական խաղերում։
Փարիզում Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին։