Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկի» մրցակիցը ղազախական «Օրդաբասին» է։
Ղազախները քիչ առաջ կարողացան 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնել Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դիֆերդանժի» նկատմամբ (5:3):
Ինչպես նշում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը՝ առաջին խաղը թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին Երևանում: