«Մադրիդի Ռեալը» մերժել է «Արսենալի»՝ Դանի Սեբալյոսին գնելու առաջարկը: Զինագործներն իսպանացու ամբողջական տրանսֆերի դիմաց առաջարկել են 29 մլն եվրո, որին ի պատասխան ստացել են մերժում:
Սերուցքայինները կարող են դիտարկել առաջարկը, եթե Սեբալյոսի դիմաց առաջարկվող գումարն ավելանա: Նախկինում ֆուտբոլիստը նշել էր, որ ինքը երջանիկ է Լոնդոնում և ցանկանում է մնալ այնտեղ: