Ըստ Calciomercato-ի, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Ա Սերիայի դադարեցման և պարտադրված կարանտինի ժամանակ, մտածում էր իր ապագայի մասին:
Շվեդ հարձակվողը, ով այս տարի դառնում է 39 տարեկան, լրջորեն մտածում է աշխատել որպես սպորտային գործակալ: Նշվում է, որ մարզչի կարիերան հետաքրքիր չէ Զլատանի համար:
Il Corriere dello Sport-ը հայտնում է, որ հարձակվողը վերադարձել է իր հայրենիք՝ Շվեդիա, որտեղ այժմ գտնվում է կարանտինում` կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Նշվում է, որ հարձակվողը այլևս կարող է չվերադառնալ Իտալիա․ Զլատանը կարող է վաղաժամկետ ավարտել կարիերան ՝ առանց Ա Սերիայի մրցաշրջանը ավարտելու: