«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը էստոնական «Կալևի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղում։
«Ուրախ տրամադրություն է, կարողացանք հաղթանակի հասենլ մրցակցի հարկի տակ։ Այս խաղում հաղթեց մեր ակադեմիան։ Մեր ակադեմիայից այս հանդիպմանը 12 սան մասնակցեց»,- նշել է Չելոյանցը։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Էստոնիայում կայացած խաղում կամային հաղթանակ տարավ (2:1) Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Էստոնիայում կայացած խաղում կամային հաղթանակ տարավ (2:1) Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում, հուլիսի 18-ին։