Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Կարվախալը հայտնել է, որ փորձում է համոզել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ռոդրիին տեղափոխվել իսպանական ակումբ:
«Ես Ռոդրիին ամեն օր ասում եմ, որ պայմանագիր կնքի «Ռեալի» հետ։ Ամեն օր նրան ասում եմ, որ պետք է հեռանալ «Մանչեսթերից», քանի որ այնտեղ արև չկա, և տեղափոխվի Մադրիդ։ Ռոդրիին ասում եմ, որ նա մեզ պետք է։ Նա ինձ ասում է, որ պայմանագիր ունի։ Այնուամենայնիվ, Ռոդրին մեզ համար իդեալական [ֆուտբոլիստ] կլիներ»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով COPE-ին:
Անցած մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։