Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարող է ասպետի կոչում ստանալ, եթե ազգային հավաքականը հաղթի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։ Այս մասին հայտնում է The Telegraph բրիտանական պարբերականը։
53-ամյա մասնագետը գլխավորել է Անգլիան 2016 թվականին։ Անգլիացին նախկինում աշխատել է նաև «Միդլսբրոյում»։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի Նիդերլանդներ-Անգլիա կիսազեզրափակիչը կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին ժամը 23։00-ին։