Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարծում է, որ իր թիմը կարող է հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
«Մենք կանոնավոր կերպով հասնում ենք խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլեր և այս հետևողականությունն ու կայունությունը, ի վերջո կօգնի մեզ հասնել բաղձալի գավաթին», — Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 10-ին Դորտմունդ քաղաքի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կկայանա ԵՎՐՈ-2024-ի Նիդերլանդներ-Անգլիա կիսաեզրափակիչը, որի հաղթողը եզրափակիչում գավաթը կվիճարկի Իսպանիայի հետ։