Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Նիդերլանդներիի հավաքականի հետ հանդիպումից առաջ խոսել է մրցակցի ավագ վան Դեյկի հետ պայքարի մասին։
«Պրեմիեր լիգայում երկար տարիների ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել միմյանց դեմ։ Երբեմն նա էր ավելի լավը, երբեմն ես: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում։ Ես պատրաստ եմ այս խաղում դժվարացնել Վիրջիլի կյանքը։ Բայց նա նույնը կանի։ Ես սիրում եմ խաղալ լավագույնների դեմ»,- ասել է հարձակվողը Sky Sports-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի Նիդերլանդներ-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին ժամը 23։00-ին։