ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիայի դեմ խաղից հետո (2։1) անվտանգության աշխատակիցը պատահաբար հարվածել է Ալվարո Մորատայի ոտքին։
Խաղից հետո, երբ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները տոնում էին իրենց հաղթանակը, մի երկրպագու վազեց խաղադաշտ ու շարժվեց դեպի խաղացողները։ Անվտանգության աշխատակիցներից մեկը, փորձելով բռնել ներխուժողին, սայթաքել է և ընկել՝ հարվածելով մոտակայքում գտնվող Մորատայի ծնկին։
Possible injury to Alvaro Moratapic.twitter.com/R9NUGSFYX7
— Milan Posts (@MilanPosts) July 9, 2024
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նիդերլանդեր-Անգլիա զույգի հաղթողին։ Նիդերլանդներ-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 10-ին ժամը 23։00-ին։