Իսպանիայի հավաքականի և գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում «Ֆուրիա Ռոխայի» հավանական մրցակցի մասին։
«Հիմա մենք իսկապես մոտ ենք հաղթանակին, մնացել է մեկ քայլ։ Մենք զարմանալի թիմ ունենք և քրտնաջան աշխատում ենք հաջողության հասնելու համար։ Մենք արժանի էինք եզրափակիչ հասնելուն։ Անգլիա՞, թե՞ Նիդերլանդներ. անկեղծ ասած ինձ չի հետաքրքրում, թե ով կլինի մեր մրցակիցը»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իսպանիան կիսաեզրափակիչում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ և եզրափակիչում կհանդիպի Նիդերլանդներ-Անգլիա զույգի հաղթողին։ Նիդերլանդեր-Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլսի 10-ին ժամը 23։00-ին։