Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Իսպանիայի ընտրանու հետ խաղում (1:2) կրած պարտությունից հետո խոսել է իր թիմի խաղի մասին։
«Իսպանիայի հավաքականն այսօր ապացուցեց, որ շատ լավ թիմ է: Մեր բախտը բերեց հաշիվը բացելու հարցում, սակայն մրցակիցը մեզ համար խնդիրներ ստեղծեց, քանի որ նրանք ավելի լավ էին տիրում գնդակին։
Այսօր Իսպանիան ցույց տվեց իր հմտությունները։ Մենք մի փոքր ուշանում էինք որոշումներ կայացնելիս և, հավանաբար, այնքան էլ թարմ չէինք, ինչը հանգեցրեց որոշ տեխնիկական սխալների, հատկապես մեր հարձակման գծում:
Մենք բավական հաճախ չէինք գնում առաջ, ուստի հայտնվեցինք այնտեղ, որտեղ պետք է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: