Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի Իսպանիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո (1:2) պատասխանել է ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Հարցրեք նախագահին, ես հենց նոր պարտվեցի կիսաեզրափակիչում։ Մենք հասանք կիսաեզրափակիչ։ Բոլորը կվերլուծեն տեղի ունեցածը, բայց ակնհայտ է, որ մենք հարյուր տոկոսով չկարողացանք իրացրել մեր ներուժը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց է ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։ 21-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Ֆուրիա Ռոխայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, 25-րդ րոպեին Դանիել Օլմոն առաջ մղեց Իսպանիային՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը 2։1։