Իսպանիայի հավաքականի 16-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում խփել է իր թիմի երկրորդ գոլը։
Համացանցում հայտնվել է Յամալի հայրենակցի՝ կիսապաշտպան Պեդրիի արձագանքը երիտասարդ տաղանդի գոլին։
Հանդիպման 21-րդ րոպեին Յամալը գոլի հեղինակ է դարձել՝ 25 մետրից կատարած փայլուն հարվածով գրավելով մրցակցի դարպասը: