16-ամյա իսպանացի կիսապաշտպան Լամին Յամալը Ֆրանսիայի հավաքականի հետ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ խաղում խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Այսպիսով, Յամալը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակն է։
Հանդիպման 21-րդ րոպեին Յամալը տուգանային հրապարակից դուրս՝ կենտրոնի աջ կողմում, 25 մետրից կատարած փայլուն հարվածով գրավել է դարպասի հեռավոր անկյունը: