Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դիմել է ազգային հավաքականում իր խաղընկեր Բուկայո Սակային այն բանից հետո, երբ թիմը դուրս է եկել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում առավելության է հասել Շվեյցարիայի նկատմամբ, իսկ Սական այս խաղում դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև իրացրել է հետխաղյա 11-մետրանոցը:
«Ես այնքան հպարտ եմ այս տղայով: Դու դա արեցիր ինձ և մեր եղբայր Մարկուսի [Ռաշֆորդի] համար»,- գրել է Սանչոն սոցիալական ցանցերի իր էջերից մեկում՝ կցելով Սակայի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի եզրափակիչ Անգլիա-Իտալիա խաղում Սական, Ռեշֆորդը և Սանչոն չէին իրացրել հետխաղյա-11 մետրանոցները, ինչի համար քննադատության էին ենթարկվել անգլիական լրատվամիջոցների և երկրպագուների կողմից: Սանչոն և Ռեշֆորդը դուրս են մնացել Անգլիայի հավաքականի՝ Եվրո-2024-ի հայտացուցակից։