ArmSport.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՊԼ նորեկ «Վեստ Արմենիա» ակումբի ղեկավարները փոխվել են:
Հիշեցնենք՝ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին տնօրենը Սարգիս Մարտիրոսյանն էր, որի որդու՝ Անդրանիկ Մարտիրոսյանի անունը տևական ժամանակ շրջանառվում էր պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալների համատեքստում:
Նշենք նաև՝ «Վեստ Արմենիան» մայիսի վերջին հայտարարությամբ էր հանդես եկել՝ երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանի հետ, սակայն հուլիսի մեկին ակումբի մամուլի քարտուղարության կողմից կատարված մեկ այլ հրապարակման մեջ երևում է՝ Վերանյանը թիմի հետ վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:
«Վեստ Արմենիան» Խորեն Վերանյանի գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում հաղթելով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը՝ պատմությամ մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Հայաստանի Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր ՀՊԼ նոր առաջնությունը անցկացնել 10 թիմով, քանի որ «Վեստ Արմենիան» մինչև վերջերս չէր հաստատում մասնակցությունը, այդուհանդերձ թիմը հաստատեց այն և ՀՊԼ 2024/25 առաջնությունը կանցկացվի 11 թիմով: