Անգլիական «Տոտենհեմը» հայտարարել է «Լիդսի» կիսապաշտպան Արչի Գրեյի տեղափոխության մասին։
Ակումբը վեց տարվա պայմանագիր է կնքել 18-ամյա անգլիացու հետ մինչև 2030 թվականի ամառը։
Հակառակ ուղղությամբ մշտական հիմունքներով ուղևորվել է պաշտպան Ջո Ռոդոնը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Լիդսում»։
Transfermarkt-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը Գրեյի տրանսֆերի համար վճարել է 41 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Գրեյը «Լիդսի» կազմում անցկացրել է 52 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։