Արգենտինայի հավաքականը բավական վստահ հաղթահարեց Կոպա Ամերիկայի խմբային փուլը՝ հաղթելով Կանադային (2:0), Չիլիին (1:0) և Պերուին (2:0): «Ալբիսելեստեի» աստղային ավագ Լիոնել Մեսսին առողջական խնդիրների պատճառով բաց թողեց խմաբային փուլի 3-րդ տուրի Պերուի դեմ խաղը։
Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ Մեսսին արդեն վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում։ Այսպիսով սպասվում է, որ Լեոն Արգենտինայի հավաքականի կազմում կխաղա Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակչի Էկվադորի դեմ խաղում։
Արգենտինա-Էկվադոր խաղը կկայանա հուլիսի 5-ին ժամը 5։00-ին։ Նշենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը դեռ գոլ չի խփել Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում: