Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են գնալ հերթական առճակատմանը։
TodoFichajes պարբերականի հաղորդմամբ՝ երկու ակումբներն էլ հետաքրքրված են «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբայով։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Նաչոյի հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում ձեռք բերել որակյալ խաղացողի հաշվի առնելով նաև Դավիդ Ալաբայի հնարավոր հեռանալը։ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է ամրապնդել այս դիրքը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։
Transfermarket-ը 23-ամյա խաղացողի տրանֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Ֆրանսիացին «Արսենալի» կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։