2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ նոր սկանդալ է տեղի ունեցել. պերուացի մրցավար Կևին Օրտեգան Ուրուգվայի հետ Ամերիկայի գավաթի խաղարկության խաղից հետո (0:1) հրաժարվել է սեղմել ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Քրիստիան Պուլիշիչի ձեռքը։
Ամբողջ հանդիպման ընթացքում Պուլիշիչը, որն ԱՄՆ-ի հավաքականի ավագն էր, վիճել ու հայհոյել է մրցավարի հետ։ Եզրափակիչ սուլիչից հետո Քրիստիանը էմոցիաների ազդեցության տակ մրցավարական թիմին հրավիրել է Ուրուգվայի հավաքականի հետ հաղթանակ տոնելու։ Ավելի ուշ Պուլիշիչը ձեռքը մեկնել է մրցավարին՝ ի նշան հարգանքի, սակայն Օրտեգան հրաժարվել է սեղմել նրա ձեռքը:
Հարկ է նշել, որ այս պարտության պատճառով ԱՄՆ-ի հավաքականը դուրս մնաց Ամերիկայի գավաթից՝ չկարողանալով դուրս գալ խմբից: Ուրուգվայը փլեյ-օֆֆի ուղեգիր ստացավ։